
Արցախի նախադպրոցական տարիքի երեխաներին միանվագ դրամական աջակցություն կցուցաբերվի
Հայաստանի կառավարությունը միանվագ դրամական աջակցություն կտրամադրի Արցախի նախադպրոցական տարիքի երեխաներին՝ յուրաքանչյուրին 20 000 դրամի չափով։ Որոշումն ընդունվեց գործադիրի դեկտեմբերի 24-ի նիստում:
Միջոցառման շահառու է հանդիսանում 2015 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո ծնված՝ 2020 թվականի դեկտեմբերի 23-ի դրությամբ Արցախում հաշվառված երեխան:
Նպատակը Ամանորի կապակցությամբ սոցիալական աջակցության տրամադրումն է:
«Աջակցությունը նախատեսվում է տրամադրել մինչ Ամանոր՝ հաջորդ շաբաթվա ընթացքում»,- հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել