HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստում ներկայացրեց արցախցիների աջակցության ծրագրերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության դեկտեմբերի 24-ի նիստում, բացի օրակարգային հարցերի քննարկումից, խոսեց նաև այս ընթացքում արցախցիներին տրամադրվող աջակցության միջոցառումների մասին:

Նախ՝ վարչապետը հայտնեց Արցախում հաշվառված քաղաքացիների աջակցության այն ծրագրի մասին, որից օգտվում է շուրջ 87 000 շահառու, և Կառավարությունն այդ նպատակով հատկացրել է 6.4 մլրդ դրամ:

Հաջորդ միջոցառումը Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող համայնքների բնակիչների աջակցության մասին է, որտեղ կա ավելի քան 2 000 շահառու: Կառավարությունն այդ նպատակով հատկացրել է մոտ 600 մլն դրամ:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Արցախում դեկտեմբեր ամսվա կենսաթոշակների և նպաստների վճարման նպատակով Արցախի կառավարությանը գումար հատկացնելու մասին որոշում է կայացվել, որի շրջանակում հատկացվել է շուրջ 940 մլն դրամ, իսկ պետական աշխատողների դեկտեմբեր ամսվա աշխատավարձերը վճարելու նպատակով հատկացվել է 3.1 մլրդ դրամ:

«Արցախի բնակչության վերջին 3 ամսվա կոմունալ վճարումների ամբողջական անհատույց վճարումն ապահովելու նպատակով Արցախի կառավարության հետ համատեղ հատկացվել է շուրջ 1 մլրդ դրամ: Հարկ եմ համարում նշել, որ բացի վերոնշյալ ծրագրերից, որոնք իմ նշած ճանապարհային քարտեզի շրջանակում են, Կառավարությունը հաստատել ևս 8 միջոցառում, որոնք ընթացքի մեջ են»,- հայտնեց վարչապետը:

Լուսանկարը՝ Կառավարության մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter