HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպանի աշխատակազմի պատասխանը ոստիկանության արձագանքին

Անդրադառնալով, տարեկան զեկույցի մեզ հայտնի առաջին և միակ բովանդակային անհամաձայնությանն ու քննադատությանը, հայտնում ենք հետևյալը:

Դրական ենք գնահատում ՀՀ ոստիկանության կողմից պաշտպանի զեկույցում բարձրացված խնդիրների հանգամանալի ուսումնասիրությունը և կառուցողական արձագանքը: Միևնույն ժամանակ հուսադրող է այն, որ անհամաձայնություն հայտնելով բարձրացված բազմաթիվ հարցերից միայն մեկին՝ ոստիկանությունը ընդունում է մյուսները և պատրաստակամություն հայտնում վերացնել իր գործունեության ոլորտում տարիներ շարունակ առկա մյուս խնդիրները:

Պաշտպանն ու իր աշխատակազմը պատրաստ են աջակցել ոստիկանությանը՝ մարդկանց իրավունքների վրա բացասաբար ազդող բոլոր խնդիրների աստիճանական ու համակարգային լուծման համար:

Այդուհանդերձ, ոստիկանության անհամաձայնության առարկա դարձած կոնկրետ խնդրի վերաբերյալ հայտնում ենք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի զեկույցում ՀՀ քաղաքացիների անձնագրերի տրամադրման գործընթացի թերությունը վերաբերում է ոստիկանության կողմից ոչ թե ըստ մշտական, այլ փաստացի բնակության վայրի անձնագրի տրամադրման գործընթացում ստեղծվող խոչընդոտներին:

Մինչդեռ ՀՀ կառավարության 25.12.1998թ. թիվ 821 որոշման 10-րդ կետով նախատեսված է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անձնագրերի տրամադրման հնարավորությունը նաև ըստ փաստացի բնակության վայրի:  Մասնավորպես, ՀՀ քաղաքացիների անձնագրերի տրամադրման վերաբերյալ թերացումը վերաբերել է այն դեպքերին, երբ քաղաքացին դիմել է անձնագրային տարածքային բաժանմունք՝ հայտնելով որ չունի մշտական հաշվառում և խնդրել, որպեսզի ըստ փաստացի բնակության վայրի  հաշվառեն և տրամադրեն ՀՀ քաղաքացու նոր անձնագիր, սակայն նման դիմումներին պատշաճ և ժամանակին ընթացք չի տրվել:

Որպես օրինակ նշենք դեպքը, երբ քաղաքացին  2011թ. Պաշտպանին հաս­ցեա­գ­վրած դիմումով հայտնել է, որ իր անձնագրի վավերականության ժամկետը լրանալու կապակցությամբ դիմել է ՀՀ ոստիկանության տարածքային անձնագրային բաժանմունք, սակայն մերժվել է հաշվառում չունենալու պատճառաբանությամբ: Նշված դեպքում քաղաքացին Պաշտպանի միջամտությունից հետո կրկին դիմել է տարածքային անձնագրային բաժանմունք, և միայն այդ ժամանակ վերջինս փաստացի հաշվառվել է ըստ բնակության վայրի, և անձնագրի վավերականության ժամկետը երկարաձգվել է:

Պատրաստ ենք շարունակել զեկույցի հրապարակային և կառուցողական քննարկումը տարբեր ոլորտներում առկա վիճահարույց խնդիրների և դրանց արդյունավետ լուծման եղանակների վերաբերյալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter