HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ձերբակալվել է հանրահավաքի ընթացքում բռնությամբ իշխանությունը զավթելու կոչով հանդես եկած անձը

Ձերբակալվել է հանրահավաքի ընթացքում բռնությամբ իշխանությունը զավթելու կոչով հանդես եկած անձը։ Այս մասին տեղեկացնում է գլխավոր դատախազության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը։

«Դեկտեմբերի 24-ին Հանրապետության Հրապարակում ընթացող հանրահավաքի ընթացքում հնչել են հանրահավաքի մասնակիցներին ուղղված՝ իշխանությունը բռությամբ զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու հրապարակային կոչեր: 

Ոստիկանության Կենտրոնական բաժնի աշխատակիցների կողմից այդ կոչերը հնչեցրած անձը՝ Ս.Կ.-ն բերման է ենթարկվել: 

Դատախազության հանձնարարությամբ նշված փաստի կապակցությամբ Ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով: 

Նշված անձը ձերբակալվել է՝ Քրեական օրենսգրքի վերոնշյալ հոդվածով արգելված հանցավոր արարքն առերևույթ կատարելու մեջ ծագած կասկածի հիման վրա:

Դատախազությունը վճռականորեն կոչ է անում հանրությանը և քաղաքացիներին հավաքների մասնակցելու և ազատ խոսքի իրենց իրավունքի իրացումը չօտագործել ներքին հանրային համակեցության կանոնների խախտմանը, ներպետական կայունությունը և սահմանադրական կարգը տապալելուն ուղղված և նման նախադրյալներ ստեղծող հրապարակային կոչեր հնչեցնելու, դրանից բխող որևէ գործողություն կատարելու համար: 

Նման բոլոր հանցավոր դրսևորումները հետապնդվելու են օրենքի ողջ խստությամբ և ձեռնարկվելու են բոլոր իրավաչափ միջոցները նման կոչեր և հայտարարություններ հնչեցնող, դրանք արդարացնող անձանց մեկուսացնելու և քրեական պատասխանատվության ենթարկելու համար:

Միևնույն ժամանակ, հանրահավաքների, հավաքների կազմակերպիչներին և վարողներին կոչ ենք անում հետևողականություն դրսևորել հրապարակային ելույթների հարթակները պետության ներքին կայությունան և անվտանգության համար վտանգավոր նման դրսևորումներից զերծ պահելու, այդպիսի կոչերի հետագա կրկնությունը բացառելու համար», - նշված է հաղորդագրության մեջ:            

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter