Վիճաբանություն «Ալեն-Էլեն»-ում. իրանցիներին ծեծել են
Երեկ՝ ժամը 08:05-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Միհրան Էլֆանին՝ հայտնելով, որ «Ալեն-Էլեն» դիսկոակումբում ծեծի է ենթարկվել:
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 01:00-ին, նշված դիսկոակումբի մոտ անհայտ անձինք ծեծի են ենթարկել Մ. Էլֆանին և նրա ընկերոջը` Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Իլիա Դատվարին, ու պատճառել վնասվածքներ:
«Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Կատարվում է հետաքննություն»,- հաղորդում է ոստիկանության մամուլի ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել