HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Սարգսյանի մոտ քննարկվել են միջազգային ատյաններում Հայաստանի և ՀՀ քաղաքացիների շահերի ներկայացմանն առնչվող հարցեր

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի, իրավապաշտպաններ Սիրանուշ Սահակյանի, Լևոն Գևորգյանի, քաղաքագետ Իրինա Ղափլանյանի հետ: Այս մասին տեղեկացնում է նախագահի պաշտոնական կայքը։

«Հանդիպմանը քննարկվել են պատերազմի ընթացքում և հետպատերազմյան շրջանում Ադրբեջանի կողմից իրականացված՝ մարդու իրավունքների խախտումների և պատերազմական հանցագործությունների համար պատասխանատվության իրավական գործընթացները և միջազգային ատյաններում Հայաստանի և նրա քաղաքացիների շահերի ներկայացմանն առնչվող հարցեր: Անդրադարձ է եղել այդ ուղղությամբ ձեռնարկվող և ձեռնարկվելիք քայլերին», - նշված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter