HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՌԴ ԱԻՆ-ը մարդասիրական օգնությունն ամբողջ ծավալով հասցրել է Արցախ

ՌԴ ԱԻՆ-ը ողջ ծավալով հասցրել է Արցախի բնակչության համար նախատեսված հումանիտար օգնությունը։ Այդ մասին նշվում է ռուսական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։

«Դեկտեմբերի 23-ին Լեռնային Ղարաբաղ է ժամանել մարդասիրական բեռով երկաթուղային վագոնների հերթական  խմբաքանակը: Ինը վագոններով առաքվել է 127 տոննա մետաղական պրոֆիլ, 10 000 խորանարդ մետր ապակի, 2200 կենցաղային պարագաներ, 400 հավաքովի ջերմակայուն վառարան»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Ռուսական գերատեսչության հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ ՌԴ ԱԻՆ մասնագետները բեռնաթափել և Արցախի շրջանների բաշխիչ կետեր են ուղարկել մարդասիրական օգնությունը։ Ընդհանուր առմամբ, դեկտեմբերի 11-ից 23-ը Արցախ է հասցվել 54 վագոն հումանիտար օգնություն՝ ընդհանուր մոտ 1200 տոննա զանգվածով։

Լուսանկարը՝ Sputnik / Рагим Мамедов

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter