HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մևլյութ Չավուշօղլուն աշխատանքային այցով կմեկնի Սոչի

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն դեկտեմբերի 29-ին աշխատանքային այցով կմեկնի Սոչի, որտեղ կհանդիպի իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ։ Այդ մասին հինգշաբթի՝ դեկտեմբերի 24-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Դեկտեմբերի 29-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարարը, ռուսական դիվանագիտական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի հրավերով, աշխատանքային այցով կայցելի մեր երկիր, Սոչի քաղաք։ Նա կայցելի Ռազմական պլանավորման միացյալ խմբի ութերորդ նիստին մասնակցելու համար, որը գործում է ռուս-թուրքական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի շրջանակներում»,- նշել է նա։

Զախարովայի խոսքերով՝ հանդիպման ժամանակ կողմերը կքննարկեն տարածաշրջանային և միջազգային նշանակության մի շարք խնդիրներ։ Մասնավորապես, կողմերը կքննարկեն Անդրկովկասում, Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում, Կենտրոնական Ասիայում, Ուկրաինայում և Սևծովյան տարածաշրջանում առկա իրավիճակը։ «Անդրադարձ կլինի միջազգային կազմակերպությունների հարթակներում փոխգործակցության արդյունավետության բարձրացման ուղիներին»,- ընդգծել է նա։

Զախարովայի խոսքերով՝ Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները մանրամասն կքննարկեն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների նոյեմբերի 9-ի հայտարարության իրագործման հետ կապված հարցերը։ «Շեշտը կդրվի ռազմական հնարավոր բախումների ռիսկերի նվազեցման, երկրներին հումանիտար օգնության տրամադրման վրա։ Ուշադրության կենտրոնում կլինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման վերահսկողության ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնի և ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական բոլոր գործողությունների կարգավորումը»,- նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Լուսանկարը՝ Getty Images-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter