HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ալիևը հայտարարել է Ադրբեջանի ռազմական բյուջեի մեծացման մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ 2021 թվականին կմեծանա Ադրբեջանի ռազմական բյուջեն։ Այդ մասին նա հայտարարել է Կուբաթլուի և Զանգելանի շրջաններ այցելության ժամանակ։ Այցելության ժամանակ Ալիևին ուղեկցել է նրա կինը՝ առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան։

Ադրբեջանի 2021 թվականի պետական բյուջեի նախագծի համաձայն՝ պաշտպանության և անվտանգության ամրապնդման համար նախատեսված է 2,7 միլիարդ ԱՄՆ դոլար, ինչը 550 միլիոն դոլարով ավելի մեծ է, քան 2020 թվականին։ «Մենք կշարունակենք ուժեղացնել մեր բանակը։ Ներկայումս քննարկվում է հաջորդ տարվա բյուջեն։ Իմ նախաձեռնությամբ ռազմական ծախսերը կավելանան։ Առաջին հերթին այն պատճառով, որ պատերազմի ընթացքում մենք շատ զենք ու զինամթերք ենք օգտագործել, դա պետք է վերականգնել։ Միևնույն ժամանակ նախատեսվում է ապագայում ևս ձեռքբերել ժամանակակից տեխնիկա»,- նշել է Ալիևը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ի երեկոյան Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած հայտարարությամբ՝ Արցախում մարտական գործողությունները դադարել են։ Համաձայն այդ փաստաթղթի՝ հայկական կողմը մինչև դեկտեմբերի 1-ը Ադրբեջանին է հանձնել Քելբաջարի, Աղդամի և Լաչինի շրջանները։

Լեռնային Ղարաբաղում շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը:

Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովում է Արցախի կապը Հայաստանի հետ՝ շրջանցելով Շուշի քաղաքը, մնացել է Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո:

Լուսանկարը՝ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter