HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյուղատնտեսական տոնավաճառը դեկտեմբերի 26-ից 30-ը կգործի ամենօրյա ռեժիմով

Երևանի «Հրազդան» մարզադաշտի հարակից հատվածի գյուղատնտեսական տոնավաճառը, դեկտեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 30-ը ներառյալ, կգործի ամենօրյա ռեժիմով՝ ժամը 09։00-ից մինչև 18։00-ն։ Այս մասին տեղեկացնում է էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Գյուղատնտեսական տոնավաճառը կազմակերպվում է էկոնոմիկայի նախարարության և Երևանի քաղաքապետարանի համատեղ ջանքերով:

Տոնավաճառին մասնակցում են հանրապետության տարբեր մարզերի գյուղացիական տնտեսություններ։ Վերջիններս սպառողներին առաջարկում են բացառապես սեփական արտադրանքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter