HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Յունիբանկն արժանացել է Visa-ի «Sustainability Icon» մրցանակին

Յունիբանկն արժանացել է Visa միջազգային վճարային համակարգի կողմից սահմանված «Sustainability Icon» մրցանակին: Visa-ի ներկայացուցիչները շնորհավորել են Յունիբանկին հիանալի արդյունքների համար և հույս հայտնել, որ գալիք 2021թ.-ին բանկի հետ միասին ավելի շատ նախագծեր կիրականացվեն:

Յունիբանկը հաճախորդներին առաջարկում է Visa բազմարժութային քարտեր, որոնք կարելի է օգտագործել նաև անհպում եղանակով: Visa անհպում քարտերի միջոցով կարելի է կատարել վճարումներ ապրանքների և ծառայությունների դիմաց` քարտը պարզապես մոտեցնելով տերմինալին:

Այդպիսով հաճախորդը հնարավորություն է ստանում վճարել գնումների դիմաց ավելի արագ և անվտանգ եղանակով՝ առանց քարտը երրորդ անձանց փոխանցելու: Քարտապանը վճարումը կատարում է ինքնուրույն:

Քարտապանները կարող են օգտվել նաև Յունիբանկի մոբայլ հավելվածից, ինչը հնարավորություն է տալիս ցանկացած պահի իրականացնել բանկային գործարքներ ՝ առանց տնից դուրս գալու:

Մոբայլ հավելվածը կարելի է ներբեռնել App Store- ից կամ Google Play- ից:

«Շնորհակալ ենք Visa-ին բարձր գնահատականի և մրցանակի համար: Վստահ ենք, որ ապագայում մեր համագործակցությունն էլ ավելի կընդլայնվի: Յունիբանկը միշտ ակտիվ զարգացրել է անկանխիկ վճարումների մշակույթը Հայաստանում՝ հաճախորդներին առաջարկելով ավելի հարմար և ժամանակակից սպասարկում», - նշել է Յունիբանկի Օպերացիոն սպասարկման և տեղեկատվական համակարգերի տնօրեն Արթուր Ապերյանը:

Գովազդ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter