HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

«Իմ քայլը» Նաիրա Զոհրաբյանի` որպես հանձնաժողովի նախագահի, լիազորությունները դադարեցնելու հարցով նախագիծ է մշակել

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունն առաջարկում է դադարեցնել ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի լիազորությունները: Նման նախագիծ է հրապարակվել ԱԺ կայքում: Նախագծի զեկուցող է հանդես գալու Արթուր Հովհաննիսյանը: Նախագծի հիմնավորումներում մի շարք կետեր է ներկայացվել, թե ինչու պետք է Զոհրաբյանի լիազորությունները որպես հանձնաժողովի նախագահ դադարեն: Ինչպես օրինակ պատգամավորի դեկտեմբերի 17-ի ֆեյսբուքյան գրառումը, որում մասնավորապես ասված է` «Ես ատում եմ քեզ ժեխ, որ իշխանության բերեցիր քո նմանին, ով դանդաղ փակում է մեր պետականության էջը»:

Դեկտեմբերի 22-ի մեկ այլ գրառմամբ պատգամավորը գրել է. «Երկրի թիվ մեկ խնդիրը տգիտությունն է: Նիկոլի ու նիկոլիզմի ավարտից հետո մենք, եթե կուզեք` այո, բռնի ուժով պիտի կրթենք նաև հասարակության այդ հատվածին, որ այլևս որևէ ընտրության ժամանակ չգնա ու իր հայելային արտացոլանքին չբերի իշխանության: Ես ժեխին հայրենիք չեմ տալու…»: Ըստ «Իմ քայլի» հիմնավորման` Զոհրաբյանի այս գրառումները և այլ հրապարակային ելույթներ մարդու արժանապատվութունը ոտնահարող արտահայտություններ են, հետևաբար չի կարող վերջինս լինել մի հանձնաժողովի նախագահ, որի գործունեության առանցքը մարդու իրավունքների պաշտպանությունն է: Նաիրա Զոհրաբյանի տեսակետն իմանալու համար նրա հետ կապ հաստատել չհաջողվեց:

Հիշեցնենք, որ սա դեռևս նախագիծ է, և պետք է ստանա գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը, որից հետո նոր կարող է ընդգրկվել նիստերի օրակարգ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter