HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննչական կոմիտեի նախագահը անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալ Արգիշտի Քյարամյանին

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը դեկտեմբերի 28-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել՝ Քննչական կոմիտեի ղեկավար կազմի և կառուցվածքային ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ: Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալ Արգիշտի Քյարամյանին:

Հայկ Գրիգորյանը շնորհավորել է Արգիշտի Քյարամյանին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ, բեղմնավոր գործունեություն և հաջողություններ համատեղ աշխատանքում:

«Վստահ եմ, որ Արգիշտի Քյարամյանը, ունեցած փորձառությամբ, գիտելիքներով, շատ օգտակար կլինի Քննչական կոմիտեի առջև դրված խնդիրների լուծման գործում: Հրամանով հաստատվել են նաև այն ոլորտները, որոնք համակարգելու է ՔԿ նախագահի նորանշանակ տեղակալը»,- ասել է Քննչական կոմիտեի նախագահը:

Արգիշտի Քյարամյանն իր հերթին նշել է. «Քննչական կոմիտե վերադառնալն ինձ համար պատիվ է, առավել ևս՝ պետության համար այս շատ կարևոր ժամանակահատվածում: Կարծում եմ՝ քննիչի աշխատանքն իրավաբանության կարևոր գործառույթներից մեկն է, որովհետև քննիչն այն դարբինն է, որը կռում է իրավաբանությունը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter