HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թեղուտի հարցը քննարկվել է Ժնևում

Հայ ինքնորոշված քաղաքացիները Ժնևում բարձր պահեցին Հայաստանի պետության միջազգային անունը: Հայաստանը, իբրև Օրհուսի կոնվենցիայի կողմ, պարտավորվում է հարգել շրջակա միջավայրի իրավունքների իմաստով ներկայումս գոյություն ունեցող այս ամենաառաջատար միջազգային համաձայնագիրը, որն ուժի մեջ է մտել 2001թ. հունիսին Օրհուսում (Դանիա) և ներկայումս ունի 45 կողմ-պետություն:

Կոնվենցիան ձգտում է զարգացնել թափանցիկությունն ու հաշվետվողականությունը հանրային կառավարման մարմինների (իշխանությունների)` շրջակա միջավայրին առնչվող որոշումների և գործունեության վերաբերյալ: Այդ իմաստով կոնվենցիան ձգտում է երաշխավորել

ա) շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության հանրային մատչելիությունը, 

բ) հանրության արդյունավետ մասնակցությունը շրջակա միջավայրին վերաբերող որոշումների կայացման գործընթացներում,

գ) պահանջում է կառավարություններից կիրառել պատշաճ գործընթացներ, որոնք հնարավորություն կտան հանրությանը վիճարկել և փոխել շրջակա միջավայրին առնչվող որոշումները:

Անցյալ տարիներին ՀՀ իշխանությունները ձախողել են իրականացնել իրենց այս միջազգային պարտավորությունները և չեն կատարել Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեի կողմից առաջադրված պահաջները:

Այսօր Ժնևում տեղի ունեցավ Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեի նիստը (36-րդ նստաշրջանի շրջագծում` 27-30.03.2012), որն առաջին հերթին քննեց Հայաստանի հարցը:

Հայաստանի հանրային կառավարման մարմինները ԲԱՑԱԿԱՅՈՒՄ ԷԻՆ ու նաև թերացել էին կոմիտեին ուղարկել պահանջված զեկույցն ու գործողությունների ծրագիրն այն մասին, թե ինչպես են պատրաստվում իրագործել հատկապես Թեղուտի վերաբերյալ կոնվենցիայի և կոմիտեի պահանջները:

Նիստին մասնակցում էր Հայաստանի մյուս և իրական շահառու կողմը՝ հանրությունը` հանձինս սփյուռքի և Հայաստանի ինքնորոշված քաղաքացիների 4 հոգանոց պատվիրակության: Նրանք ներկայացրեցին խնդրի լրջությունը և ժողովրդի գոյությանն ու անվտանգությանը սպառնացող ՀՀ կառավարության որոշումները, որոնք հակասում են ՀՀ օրենքներին ու Կոնվենցիայի պարտավորություններին: Նշվեց, որ ՀՀ իշխանությունների մոտ բացակայում է քաղաքական կամքը` հանուն հանրության շահի և շրջակա միջավայրի պաշտպանության որոշումներ կայացնելու:

Կոմիտեի անդամներն ու նախագահը ողջունեցին Հայաստանի հանրության մասնակցությունն ու կարևոր  դիտողությունները: Արձանագրեցին, որ հաշվի կառնեն հիմնախնդրի և իրավիճակի լրջությունը և իրենց լիազորությունների սահմաններում կփորձեն ազդարարել և ավելի խստորեն հետամուտ լինել ՀՀ իշխանությունների կողմից Կոմիտեի պահանջների կատարմանը:

Հայաստանի հանրության պատվիրակությունը՝ ինքնիշխան քաղաքացիները, շեշտեցին, որ Հայաստանի հանրությունն արդեն իսկ ավելի ներգործուն ու աչալուրջ կերպով իր ուժերով է ստանձնել իր քաղաքացիական իրավունքների նվաճումը, այդ թվում նաև շրջակա միջավայրի հետ կապված իրավունքների նվաճումը: Իշխանություններն, ուզեն թե չուզեն, հաշվի են նստելու հանրության հետ, այդպիսով նաև պարտադրված են լինելու կենսագործել ՀՀ Սահամանդրության ու միջազգային իրավական պարտավորությունները:

Արմինէ Առաքելեան,
քաղաքագետ և միջազգային իրավաբան,
ՄԻԺԻ-ի հիմնադիր, Ժնև, 30.03.2012

Մեկնաբանություններ (1)

Kar
hamapatasxan pashtonatar andziq petqa qaxaqakan kamq unena ayl voch andznakan shahagrgrvacutiun

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter