Դրամական հատուցում՝ ևս 159 զոհված զինծառայողների ընտանիքների
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի՝ այսօր տեղի ունեցած հերթական նիստում որոշվել է հատուցում կատարել ևս 159 զոհված զինծառայողների ընտանիքների։ Այդպիսով, հիմնադրամի շահառու ընտանիքների ընդհանուր թիվը դարձել է 1154, իսկ վերջին պատերազմի զոհերինը` 742:
Հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը որպես հատկանշական իրադարձություն առանձնացրել է երկու դրվագ.
- Այսօր առաջին անգամ հատուցումների որոշումներ կայացրեցինք զոհված 18 ԱԱԾ ծառայողների ընտանիքների համար:
- Կրկնակի հատուցման որոշում կայացրեցինք մի ընտանիքի համար, որը կորցրել է իր երկու զավակներին:
«Մեր բոլոր ջանքերը ներդնելու ենք, որ մինչև տարվա վերջ մեր 742 ընտանիքների բոլոր շահառուների համար բացենք բանկային հաշիվներ ու փոխանցենք համապատասխան գումարները: Ամսի 31-ին կհրապարակենք 2020 թվականի մեր միջանկյալ հաշվետվությունն ու ավելի մանրամասն կներկայացնենք կատարվածը աշխատանքներն ու առաջիկա անելիքները»,- նշել է Վարուժան Ավետիքյանը:
Լուսանկարում՝ Վարուժան Ավետիքյանը
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել