HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». կառավարությունը բարդացրել է գինեգործների գործը

Հայկական գինու պահանջարկն ու ներկայացվածությունն արտասահմանյան շուկաներում առանձնապես բարձր չէ: Դրա որակն ու համբավը կոնյակին չի հասնի, իհարկե: Բայց որակյալ հայկական գինի արտահանելն էլ հայ արտադրողին հեշտ չի տրվում:

Հայաստանում առավել շատ խնդիրներ են առկա ոչ թե կոնյակի ու գինու արտադրության, այլ արտահանման պարագայում. մարտի 29-ին Հայաստանի Առևտրաարդյունաբերական պալատում կայացած քննարկման ժամանակ նշել են գինեգործությամբ և կոնյակագործությամբ զբաղվող մի շարք տնտեսավարողներ:

Առկա դժվարություններին ավելացել են ևս մի քանիսը, որոնք առաջ են եկել կառավարության մի շարք որոշումների հետևանքով: Ժամանակին եթե գինեգործները, ասենք, շիշ ու խցան էին ներկրում, որպեսզի դրանց օգտագործմամբ արտադրված խմիչքն արտահանեն, գործում էր ժամանակավոր ներմուծման ռեժիմ, և ներկրման համար ԱԱՀ չէր վճարվում, հիմա կարգը փոխվել է:

Արտադրություն կազմակերպելու համար թանկարժեք սարքավորումների ներկրման ժամանակ սահմանի վրա ԱԱՀ վճարումը հետաձգելու որոշումն էլ որոշ սահմանափակումներ ունի, բոլորի վրա չէ, որ տարածվում է:

Արտադրողներն արտասահմանյան շուկաներ նմուշների արտահանման խնդիր էլ ունեն. դա նրանց վրա շատ թանկ է նստում, փոխադրումն էլ դժվար է: Հատկապես որ փոքր արտադրողներն էլ շուկայագիտական հմտություններ չունեն:

Գինեգործների բարձրացրած խնդիրներն Առևտրաարդյունաբերական պալատը պետք է ի մի բերի և ներկայացնի կառավարությանը: Մինչ այդ փորձ է արվում Հայաստանում արտադրություն կազմակերպելը համապատասխանեցնել եվրոպական օրենսդրությանը, որպեսզի դրսում վստահեն մեր արտադրանքի որակին:

Լ. Ղազարյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter