HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի և Լիտվայի արտգործնախարարների միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել

Դեկտեմբերի 28-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ։ ԱԳՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, նախարար Այվազյանը շնորհավորեց իր լիտվացի գործընկերոջը նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։

Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարները գոհունակություն հայտնեցին հայ-լիտվական հարաբերություններում արձանագրված դինամիկայի առնչությամբ՝ պատրաստակամություն հայտնելով գործնական քայլեր ձեռնարկելու երկկողմ և բազմակողմ համագործակցության առավել զարգացման ուղղությամբ: Անդրադարձ կատարվեց Հայաստան-Եվրոպական Միություն գործընկերությանը և դրա շրջանակներում Հայաստանի և Լիտվայի միջև համագործակցությանը, այդ թվում՝ Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի, իրավունքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում:

Հայաստանի ԱԳ նախարարն իր գործընկերոջը ներկայացրեց Թուրքիայի և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներգրավմամբ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի հասցեագրման ուղղությամբ քայլերը: Այս համատեքստում նախարար Այվազյանն ընդգծեց տեղում միջազգային համապատասխան կառույցների ներգրավվածության կարևորությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter