«Հրապարակ». սուղ է, շատ սուղ
Ապրիլի վերջին Հայաստան են ժամանելու մեծ թվով բժիշկներ: Այստեղ կայանալու է տղամարդկային առողջության հարցերին նվիրված միջազգային կոնֆերանս: «Հրապարակի» մոսկովյան աղբյուրներն ասում են, որ կոնֆերանսը Հայաստանում անցկացնելու պատճառը շատ պարզունակ է` այն կազմակերպել է Ռուսաստանի ուռոլոգների միությունը, որի նախագահը` Արամայիս Քամալովը, ազգությամբ հայ է եւ ցանկացել է սրանով օգտակար լինել իր հայրենիքին:
Սակայն հենց կոնֆերանսի կազմակերպման փուլում տարվա մեջ մի քանի անգամ նման սիմպոզիումների մեկնող բժիշկները հայտնաբերել են, որ Հայաստանում երեք օր անցկացնելն ավելի թանկ է, քան Իտալիայում, ասենք, մեկ շաբաթը: Նրանց ապշեցրել են մեր ավիատոմսերի եւ հյուրանոցների գները, սակայն Քամալովն իր մտադրությունից այդպես էլ չի հրաժարվել:
Կոնֆերանսը կազմակերպվելու է Հայֆիլհարմոնիայի դահլիճում, իսկ հյուրերը կանգ են առնելու «Գոլդեն թուլիպ» հյուրանոցում, նաեւ մեկնելու են Սեւան ու մի շարք այլ զբոսաշրջային վայրեր:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել