HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». փող են «լվում»

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարակած տվյալների համաձայն, 2011 թվականի ընթացքում կտրուկ` մոտ յոթ անգամ աճել է օֆշորային ֆինանսական գոտիներից Հայաստանի տնտեսության մեջ ներդրված գումարների ծավալը:

Եթե 2010 թվականին օֆշորային գոտիներից` Վիրջինյան կղզիներից, Լյուքսեմբուրգից, Լիխտենշտեյնից Հայաստանի տնտեսության մեջ ներդրվել էր 6.8 միլիոն դոլար, ապա 2011 թվականին այդ ցուցանիշը կազմել է ավելի քան 42 միլիոն դոլար: Դրանից 32 միլիոն դոլարը ներդրվել է հանքարդյունաբերության մեջ:

Իսկ սա նշանակում է, որ այդ գումարները ներդրել են մեր բարձրաստիճան պաշտոնյաները, բայց իրենց անունը չերեւալու եւ հետագայում իրենց կապիտալը չկորցնելու նպատակով օգտվել են օֆշորների ընձեռած հնարավորություններից:

Բայց ասում են` դա չի օգնում, եւ եթե շատ փնտրեն, ներդրողին կգտնեն: Պարզապես փնտրող է պետք: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter