HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ռազմական գործողությունների հետևանքով անհետ կորած համարվելու ժամկետները կրճատվեցին

Խորհրդարանն արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Քաղաքացիական օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու նախագիծը, որով առաջարկվում է կրճատել մարտական գործողությունների հետևանքով անհետ կորած համարվելու ժամկետները:

Ըստ փոփոխությունների` ռազմական գործողությունների հետևանքով անհետ կորած զինծառայողը կամ այլ քաղաքացին կարող է դատարանի կողմից անհայտ բացակայող ճանաչվել, եթե երեք ամսվա ընթացքում տեղեկություններ չկան զինծառայողի կամ այլ քաղաքացու գտնվելու վայրի մասին:

Հիշեցնենք, որ անհետ կորած համարվող քաղաքացու ընտանիքը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից կարող է հատուցում ստանալ միայն վերջինիս` դատական կարգով անհետ կորած ճանաչվելու պարագայում:

Լուսանկարը՝ Արցախի ԱԻՊԾ-ի

Մեկնաբանություններ (1)

Սոֆիյա
Փնտրում ենք մեր զինվորին Զաքյան Սերգե Ալեքսանի։նոյեմբերի 6ից տեխեկուտյուն չունենք,եղել է Շուշիում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter