HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում առանձին հանդիպումներ կունենա խմբակցությունների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում առանձին հանդիպումներ կունենա «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների հետ։

Խորհրդարան է եկել արդեն «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Նա հրաժարվեց որևէ հարցի պատասխանել` ասելով, որ հանդիպումից հետո կխոսի, միայն նշեց, որ ԲՀԿ-ի դիրքորոշման մեջ ոչինչ չի թոխվել: Տեղեկացնենք, որ այստեղ է նաև վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը:

«Բարգավաճ Հայաստանը» 17 կուսակցությունների թվում է, որոնք պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Այդ ուժերը օրեր շարունակ բողոքի տարբեր ակցիաներ, հանրահավաքներ են իրականացնում` պահանջելով վարչապետի հրաժարականը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter