HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բայդենը խոստացել է չեղարկել միգրանտների վերաբերյալ Թրամփի ընդունած սահմանափակումները

ԱՄՆ նոր վարչակազմը պաշտոնավարման առաջին օրվանից սկսած՝ կզբաղվի սահմանափակումների չեղարկմամբ, որը մտցվել է նախագահ Դոնալդ Թրամփի կողմից՝ երկրի հարավային սահմանների մոտ գտնվող միգրանտների նկատմամբ։ Այդ մասին երկուշաբթի՝ դեկտեմբերի 28-ին հայտարարել է ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը։ 

«Մեզ զեկուցել են այն մասին, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկենք, որպեսզի վերացնենք հումանիտար աղետը, որը Թրամփի վարչակազմը աստիճանաբար ստեղծել է մեր հարավային սահմաններին… Առաջին իսկ օրվանից մենք կաշխատենք նպատակային, ջանասիրաբար և պատասխանատվությամբ, որպեսզի վերացնենք Թրամփի սահմանափակումները»,- լրագրողներին հայտարարել է Բայդենը։

Ըստ նրա խոսքերի՝ առաջին հերթին պետք է ստեղծել հնարավորություն Միացյալ Նահանգներում ապաստան փնտրողների հետ արագ աշխատանքի համար, ընդ որում չստեղծելով ճգնաժամ կորոնավիրուսի համավարակի ֆոնին։

Հիշեցնենք, որ Թրամփի վարչակազմը միգրանտների համար խստացրել էր մուտքը երկիր, իսկ Մեքսիկայի հետ սահմանի մեծ մասի վրա պատ կառուցել, որպեսզի կանխվի ԱՄՆ տարածք միգրանտների անօրինական ներթափանցումը։

Լուսանկարը՝ AP Photo/Patrick Semansky

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter