«Չորրորդ ինքնիշխանություն». Տիգրան Սարգսյանը մտքեր է հայտնել
Նախօրեին վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, թե Կոտայքի մարզում սոցիալ-տնտեսական վիճակը համեմատաբար վատ է, որովհետեւ «մարզում ինքնանույնացման խնդիրն է, որը լուծված չէ, այսինքն՝ կոտայքցի հասկացությունը չկա, ինչպես, ասենք, լոռեցի, սյունեցի… »:
«ՉԻ» - տարօրինակն այն է, որ Տիգրան Սարգսյանն այս հայտարարությունն արել է բանկետից առաջ: Եթե բանկետից հետո լիներ, հարցեր չէին առաջանա: Չէ, եկեք իրար ճիշտ հասկանանք: Նախ՝ արագածոտնցի հասկացություն էլ չկա, գեղար… ստոպ, թեման փակեցինք:
Հարցին այլ տեսանկյունից մետենանք: Կոտայքցի հասկացություն չկա, բայց աբովյանցի՝ կա, հրազդանցի՝ կա, եղվարդցի՝ կա: Հիմա, ըստ Տիգրան Սարգսյանի տրամաբանության, առանձին-առանձին հրազդանցիները, աբովյանցիները, եղվարդցիները, չարենցավանցիները եւ մյուսները լավ են ապրում, բայց կոտայքցիները՝ ոչ: Հը: Չէ, մի քիչ լավ չի ստացվում: Փաստորեն, մարդու սոցիալական վիճակը կախված է ինչ-որ տեղացի լինելուց: Թե՞ Տիգրան Սարգսյանը, այնուամենայնիվ, ցանկացել է ուրիշ բան ասել, բայց ստացվել է ինչպես միշտ:
Ըստ երեւույթիվ, լրատվամիջոցները, այնուամենայնիվ, սխալվում են, բանկետից հետո է խոսել:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել