HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աննա Գրիգորյանը վերցնում է պատգամավորական մանդատը, սակայն դուրս է գալիս «Իմ քայլը» խմբակցությունից

2018 թվականի խորհրդարանական ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի ցուցակով մասնակցած Աննա Գրիգորյանը վերցնում է պատգամավորական մանդատը՝ փոխարինելով մանդատը վայր դրած, արդեն նախկին պատգամավոր Տիգրան Կարապետյանին։ 

«Սիրելի հայրենակիցներ,

Որոշում եմ կայացրել վերցնել ձեր կողմից ինձ տրված մանդատը՝ միևնույն ժամանակ դուրս գալով «Իմ քայլը» խմբակցությունից։ Մեր երկրի համար այս դժվարին և պատմական պահին իմ պարտքն եմ համարում ժողովրդի արդարացի պահանջները լսելի դարձնել՝ կաշկանդվածություն չունենալով որևէ քաղաքական ուժի առջև։

Մանդատս վերցնում եմ որպես անկախ, անկուսակցական պատգամավոր՝ ի շահ Սյունիքի, ի շահ Վայոց Ձորի, ի շահ Հայաստանի»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Աննա Գրիգորյանը։։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter