HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՌԴ տարածքում առանց մակնշման թեթև արդյունաբերության ապրանքների դեպքում կլինի ներկրման արգելք

Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) տեղեկացնում է, որ 2021 թվականի հունվարի 1-ից Ռուսաստանի Դաշնության տարածքում կգործի առանց մակնշման թեթև արդյունաբերության ապրանքների ներկրման արգելքը։

2020 թվականի հուլիսի 1-ից ՌԴ տարածքում գործում է նաև առանց մակնշման կոշկեղենի արգելք։ 

Արտադրողների և արտահանողների համար ներկայացվում է այդ ապրանքների մակնշման կոդերի ձեռքբերման ուղեցույցը։

Ի ՞նչ է մակնշման համակարգը և ինչպե ՞ս է այն աշխատում

Մակնշման համակարգը ներառում է ապրանքի մակնշումը և շրջանառության ողջ ընթացքի վերահսկումը՝ արտադրությունից մինչև մանրածախ վաճառք: Համակարգը պահպանում է ապրանքի հետ կապված բոլոր գործառնությունների՝ արտադրության և ներմուծման, վաճառքի տարածքում տեղաբաշխման, իրացման, և շրջանառությունից հանելու մասին բոլոր տվյալները:

 

Ապրանքը մակնշվում է արտադրողի կամ ներմուծողի կողմից՝ պատվիրելով թվային DataMatrix ձևաչափի ծածկագրեր Ռուսաստանի Դաշնության «Честный ЗНАК» համակարգում: Ծածկագրեր անհրաժեշտ է պահանջել նախապես` նախքան ապրանքների արտահանումը կամ ներմուծումը:

Ծածկագրերը պետք է փակցվեն արտահանվող ապրանքի վրա` նախքան սահմանը հատելը: Սա նշանակում է, որ ապրանքը պետք է մակնշվի նախքան օրինական սահմանը հատելը:

  • Յուրաքանչյուր ապրանք պետք է ունենա իր նույնականացման համարը (նույնացուցիչ):
  • Մատակարարման ողջ ընթացքում ամեն ապրանքի համար յուրաքանչյուր գործողություն գրանցվում է մակնշման համակարգում ՝ ըստ զույգի նույնացուցիչի:
  • Երբ ապրանքը վաճառվում է սպառողին, այդ ապրանքի նույնացուցիչը դուրս է հանվում համակարգից:
  • Յուրաքանչյուր նույնացուցիչի գոյատևումը փակ է. Այն սկսվում է արտադրության փուլում և ավարտվում է իրականացման արդյունքում, ուստի այդ ընթացքում փոխել նույնացուցիչը անհնար է:

DataMatrix ձևաչափի մակնշում

Որպես մակնշման ծածկագիր ընտրվել է GS1 DataMatrix (օրինակը` ձախ կողմում) 

DataMatrix - ը հավելյալ տվյալներով շտրիխ կոդ է. Այն կատարելապես ընթեռնելի է նույնիսկ այն դեպքում, երբ լինում է մասամբ վնասված: DataMatrix-ը կոմպակտ է և քիչ տեղ է զբաղեցնում փաթեթի վրա։ DataMatrix-ի օգնությամբ կարելի է կոդավորել մեծ քանակությամբ ինֆորմացիա:

Մակնշման ծածկագիրը ներառում է GTIN-ը, ապրանքի սերիական համարը և ստուգման ծածկագիրը:

GTIN (Global Trade Item Number) – 14 թվանշանային մակնշման ծածկագիր է, որը մշակվել է GS1 ասոցիացիայի կողմից: Սա իրենից ներկայացնում է վաճառողի ծածկագրի էլեկտրոնային տարբերակը և ուղեկցվում է մի շարք հատկանիշներով, որոնք արտադրողը պետք է պատրաստի ապրանքը բնութագրելու համար:

Անհատական ​​սերիական համարը – 13 նիշանոց թվային կամ այբբենական և թվային հաջորդականություն է և կարող է գեներացվել շրջանառության մասնակցի հաշվառման համակարգի միջոցով: Այն հատկացվում է յուրաքանչյուր ապրանքի համար և GTIN- ի հետ միասին ծառայում է որպես ապրանքի եզակի նույնացուցիչ:

Ստուգման ծածկագիրը (գաղտնագրման հաջորդականությունը կամ ծպտյալ պոչը) - յուրաքանչյուր DataMatrix- ի համար «էլեկտրոնային ստորագրություն» է, որը թույլ է տալիս վերահսկել ապրանքի իրացումը դրամարկղի միջոցով: Այն գեներացնում է մակնշման համակարգի օպերատորը՝ ծածկագրման տեխնոլոգիաների հիման վրա: Իր օգնությամբ ստուգվում է ծածկագիրի օրինականությունը:

Ինչպե ՞ս մակնշել ապրանքը ներմուծողի միջոցով

  1. Արտահանողը ստանում է GTIN-ը GS1 Հայաստանի ներկայացուցչությունում: Հրահանգներին ծանոթացեք այստեղ (http://www.gs1am.org/node/18)
  2. Ներմուծողը գրանցվում է ՌԴ «Честный знак» համակարգում (հրահանգներին ծանոթացեք այստեղ` https://xn--80ajghhoc2aj1c8b.xn--p1ai/business/projects/footwear/)
  3.  Ապրանքը ներմուծողի մանրամասն հրահանգները հասանելի են մակնշման և ապրանքի շրջանառության վերահսկման պետական «Честный ЗНАК» (https://честныйзнак.рф/business/projects/) ​​համակարգի պաշտոնական կայքում։
  4. Ներմուծողը ներմուծվող ապրանքների համար հայտեր է ներկայացնում մակնշման ծածկագրերի (DataMatrix) գեներացման համար։
  5. Մակնշման ծածկագրերը ստանալուց հետո ներմուծողը ցանկացած մատչելի եղանակով փոխանցում է դրանք արտահանողին:
  6. Արտահանողը փակցնում է մակնշման ծածկագրերը արտահանվող ապրանքի վրա՝ նախքան ՌԴ սահմանը հատելը։
    1. Ապրանքի մակնշման ծածկագիրը փակցվում է ապրանքի տուփի, պիտակի կամ բուն ապրանքի վրա (շրջանառության մասնակցի ընտրությամբ):
    2. Մակնշման ծածկագիրը փակցվում է հատուկ սարքավորումների միջոցով  (հրահանգներին ծանոթացեք հետևյալ հղմամբ՝ http://www.r-id.ru/equipment/markirovka-obuvi/#ancor-007) կամ ձեռքով՝ կախված շրջանառության մասնակցի ունեցած սարքավորումներից:
  1. Այնուհետև ապրանքը ուղարկվում է ՌԴ:
  2. Ներմուծողը ապրանքները դնում է շրջանառության մեջ՝ ՌԴ «Честный знак»  մակնշման համակարգում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter