HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԻՊ. Սահմանների որոշման հարցը մարդկանց կենսական իրավունքները լրջորեն վտանգելու, ապրուստը հոգալու խնդրի առաջ է կանգնեցրել

Մարդու իրավունքների պաշտպանի գլխավորած աշխատանքային խումբը երեկ այցելել է Գեղարքունիքի մարզ։ Պաշտպանը հանդիպումներ է ունեցել համապատասխան զորամիավորման հրամանատարի հետ, քննարկումներ՝ Գեղարքունիքի մարզպետի, ինչպես նաև Գեղամասար համայնքի ղեկավարի հետ։ Այս մասին հայտնում է Պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժինը։

Հանդիպումներ և աշխատանքային քննարկումներ են տեղի ունեցել Սոթք, Կութ, Նորաբակ և այլ գյուղերում:

Սահմանային դարձած գյուղերի բնակիչներն, ըստ տարածված մամուլի հաղորդագրության,  իրական մտահոգություններն են հայտնել, որոնք վերաբերում են ինչպես կյանքի և անվտանգության, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, սեփականության, այնպես էլ կենսական կարևորության մյուս իրավունքներին, այդ թվում՝ գյուղատնտեսությամբ ու անասնապահության զբաղվելու անհնարինությանը։

Առանձին հանդիպում է տեղի ունեցել նաև Սոթքի ոսկու հանքավայրը շահագործող «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության ղեկավարության հետ, որի ժամանակ քննարկվել են ինչպես գործարարության ոլորտին, այնպես էլ աշխատողների իրավունքների երաշխավորմանն առնչվող հարցեր։

Այցի բոլոր արդյունքների ամփոփմամբ Պաշտպանը գրություններ է ուղարկելու պետական կառավարման մարմիններին՝ անհրաժեշտ հարցումներ կատարելու եւ պարզաբանումներ պահանջելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter