HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատերազմի օրերին երթեւեկության կանոնների խախտումների հիմնավորումների դեպքում հնարավոր է ազատվել պատասխանատվությունից

Ադրբեջանի Հանրապետության կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողություններով պայմանավորված՝ ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառի օրենսդրության պահանջների խախտումները Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 17-րդ հոդվածով սահմանված ծայրահեղ անհրաժեշտության պայմաններում կատարելու վերաբերյալ համապատասխան հիմնավորումներ ունենալու դեպքում վարչական պատասխանատվությունից ազատվելու նպատակով ոստիկանությունն առաջարկում է դիմել Ճանապարհային ոստիկանություն:

Դիմումները քաղաքացիները կարող են ներկայացնել Ճանապարհային ոստիկանություն՝ դրանք առաքելով ք. Երևան, Ծովակալ Իսակովի պողոտա 9 հասցեով կամ [email protected] էլեկտրոնային հասցեին։ Դիմում ներկայացնելու հետ կապված հարցերի համար՝ զանգահարել Ճանապարհային ոստիկանության վարչական բողոքների քննության բաժին՝ (011)54-47-83 կամ (011)54-49-78 հեռախոսահամարներին։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter