Հայտնաբերվել է ևս 22 զինծառայողի աճյուն
Մարտական գործողությունների Ֆիզուլու, Հադրութի, Կուբաթլուից մինչև Խնձորեսկ ընկած հատվածներում որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 22 զինծառայողի աճյուն:
Այս մասին «Արմենպրեսի» հետ զրույցում տեղեկացրել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը: «Ընդհանուր առմամբ որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերված աճյունների թիվը կազմում է 1133:
Այսօր որոնողական 1 խումբ աշխատում է Ֆիզուլու ուղղությամբ: Դեկտեմբերի 28-ին ադրբեջանական կողմը թույլ չէր տվել որոնումներ իրականացնել Հադրութի ուղղությամբ: Հաջորդ օրը հաջողվել է բանակցել ու շարունակել աշխատանքը: Տարբեր հատվածներում նման դեպքեր եղել են:
Արցախում ռազմական դրությունը շարունակում է ուժի մեջ մնալ, ուստի մենք պատրաստվում ենք արտակարգ ռեժիմով մեր աշխատանքը շարունակել նաև առաջիկա օրերին: Այնուամենայնիվ, ամանորյա արձակուրդային օրերին որոնողափրկարարական աշխատանքները շարունակելը պայմանավորված է ադրբեջանական կողմի հետ բանակցությունների արդյունքով»,- մանրամասնել է Հունան Թադևոսյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել