HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհը գործում է անխափան և անվտանգ է երթևեկության համար. ԱԱԾ

Ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհը գործում է անխափան և անվտանգ է բնականոն երթևեկության կազմակերպման համար:

Միաժամանակ տեղեկացվում է, որ Սյունիքի մարզի Շուռնուխ բնակավայրի հատվածում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի և ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության ստորաբաժանումների կողմից իրականացվում են սահմանի պահպանության համապատասխան միջոցառումներ, միջադեպեր չեն գրանցվել, իրավիճակը լիովին վերահսկելի է, և ազգաբնակչության կողմից անհանգստանալու առիթներ չկան:

Ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է այս ուղղությամբ ևս բացառապես հետևել պաշտոնական լրահոսին և իրազեկում, որ անհրաժեշտության դեպքում կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter