HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Չինաստանը վերահսկում է կորոնավիրուսի ծագման վերաբերյալ հետազոտությունների իրականացման ընթացքը

Չինաստանի ղեկավարությունը խստորեն վերահսկում է SARS-CoV-2 վիրուսի ծագման հետազոտությունները, որը հանգեցնում է COVID-19-ի։ Այդ մասին գրում է Associated Press գործակալությունը։

Չինաստանի կառավարությունը հարյուր հազարավոր դոլարների դրամաշնորհներ է տալիս այն գիտնականներին, որոնք ուսումնասիրում են վիրուսի ծագումը։ Պաշտոնյաները հետևում են հետազոտությունների ընթացքին, դրանց եզրակացություններին և պահանջում, որպեսզի հրապարակումից առաջ դրանք հաստատվեն ՉԺՀ կառավարությանը կից հատուկ խմբի կողմից։

Բացի այդ, գործակալության տվյալներով, Չինաստանի «հատուկ ուշադրության կենտրոնում են գտնվում» Չինաստանի հարավում գտնվող Յուննան նահանգի քարանձավները, որտեղ բնակվում են չղջիկներ։ Associated Press գործակալության թղթակիցները չեն կարողացել հայտնվել այդ քարանձավներում։ Ինչպես պնդում է գործակալությունը, նրանց այնտեղ թույլ չեն տվել մտնել ՉԺՀ պետանվտանգության աշխատակիցները, որոնք նահանգի ողջ տարածքում հետևել են լրագրողներին։

Հատկապես խստորեն պահպանվում է լքված հանքահորը, որտեղ բնակվում են չղջիկները։ Դեռ 2013 թվականին այդտեղ հայտնաբերվել է RaTG13 վիրուսը, որը գենետիկական տեսանկյունից ամենամոտն է SARS-CoV-2 վիրուսին։

COVID-19-ի համավարակից ի վեր՝ չինացի գիտնականներն սկսել են ուսումնասիրել այն կենդանիներին, որոնք կարող էին լինել SARS-CoV-2 վիրուսի սկզբնաղբյուր։ 2020 թվականի փետրվարին ՉԺՀ պետական լրատվամիջոցները հայտնել էին, որ գիտնականների խումբը, որը կառավարությունից ստացել էր 214 հազար դոլարի դրամաշնորհ, հետազոտման համար Յուննանից հավաքել է հարյուրավոր չղջիկների և այլ կենդանիների նմուշներ։ Associated Press գործակալությունը նշում է, որ այդ հետազոտության տվյալները մինչ օրս չեն հրապարակվել։ Պետական օժանդակություն չստացող գիտնականներն էլ AP-ին հայտնել են, որ իրենց համար շատ դժվար է թույլտվություն ստանալ՝ ուսումնասիրելու Չինաստանի հարավում բնակվող կենդանիներին։

Լուսանկարը՝ Associated Press գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter