Զոհված կամ անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքները չեն դադարի առաջիկա օրերին
2020 թվականի նոյեմբերի 10-ի զինադադարի մասին ձեռքբերված պայմանավորվածությունից հետո, նոյեմբերի 13-ից առ դեկտեմբերի 30-ը Արցախի արտարակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական ջոկատները այն վայրերում, որտեղ տեղի էին ունեցել ռազմական գործողություններ հայտնաբերել են 1135 աճյուն, որոնց մեջ կան նաև քաղաքացիական անձանց մարմիններ։ Այս տվյալները Ծառայությունը հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում։
ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանի հրամանով որոնողական աշխատանքներն իրականացվում են նաև այսօր: Փրկարարական 3 ջոկատ այս պահին աշխատում է Մարտունու և Մարտակերտի շրջաններում, ինչպես նաև Մեխակավանում (Ջաբրաիլ):
Ծառայության տնօրենի նախաձեռնությամբ, փրկարարական ջոկատների հետ որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև զոհված կամ անհետ կորած զինծառայողների հարազատները և տեղանքին ծանոթ ուղեկցողներ:
Ծառայությունը հավաստիացնում է, որ որոնողական աշխատանքները չեն դադարի նաև առաջիկա օրերին։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել