
ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Հունաստանի ԱԳ նախարարի հետ
Դեկտեմբերի 31-ին Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ:
ԱԳՆ աշխատակազմի փոխանցմամբ, զրուցակիցները քննարկեցին երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցեր: Երկուստեք վերահաստվեց պատրաստակամությունը ջանքեր գործադրել երկու բարեկամ երկրների միջև երկկողմ և բազմակողմ հարթակներում հաստատված համագործակցության ընդլայնման ու խորացման ուղղությամբ:
Նախարարներ Այվազյանը և Դենդիասը մտքեր փոխանակեցին տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերի շուրջ: Անդրադառնալով Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ռազմական ագրեսիային՝ նախարար Այվազյանը բարձր գնահատեց Հունաստանի սկզբունքային դիրքորոշումը և Արցախի ժողովրդին ցուցաբերվող հումանիտար օժանդակությունը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել