HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Օֆշորային գոտիներից դոլարները գալիս են հանքարդյունաբերության ոլորտ

Ըստ ՀՀ վիճակագրական ծառայության տվյալների՝ 2011 թ.-ին 2010-ի համեմատ աճել են օտարերկրյա ներդրումների հոսքերը: Այսպես՝ անցյալ տարի ՀՀ տնտեսություն կատարվել է 1 մլրդ 654 մլն դոլարի ներդրում (ներառյալ պետական կառավարման եւ բանկային համակարգով ստացված միջոցները), որը 2010-ի համեմատ մեծ է 6,3 տոկոսով: Իսկ ահա ֆինանսական միջոցների արտահոսքը ՀՀ-ից անցյալ տարի կազմել է 115,8 մլն դոլար: 

Հատկանշանական է, որ ներդրումների մեջ ամենամեծ աճի տեմպը գրանցվել է Բրիտանական Վիրջինյան կղզիներից: 2010-ին այս տարածքում գրանցված ընկերություններից արված 77,9 հազ. դոլար ներդրումները անցյալ տարի արդեն աճել են 231,6 անգամ՝ դառնալով 20 մլն 379 հազ. դոլար: Շեշտենք, որ Վիրջինյան կղզիները օֆշորային գոտի են: Հետաքրքիր է նաեւ, որ ավելի քան 20 մլն դոլարի այս ներդրումները գերազանցապես կատարվել են մետաղական հանքաքարի արդյունահանման ոլորտում:

Ներդրումների աճի տեմպերով երկրորդը Միացյալ Թագավորությունն է, որի ներդրումներն աճել են 8,8 անգամ՝ կազմելով 33 մլն 679 դոլար: Այս գումարները ներդրվել են տարբեր ոլորտներում՝ հանքագործական արդյունաբերություն, խմիչքների արտադրություն, մանրածախ առեւտուր, օդային տրանսպորտ, իրավաբանական եւ հաշվապական գործունեություն, սպորտի, զվարճությունների եւ հանգստի կազմակերպում:  

Օֆշորային գոտի հանդիսացող երկրներից ներդրումներն անցյալ տարի ընդհանուր առմամբ աճել են: Չնայած, օրինակ, Կայմանյան կղզիներից ու Պանամայից 2010-ին արված ներդրումների դիմաց անցյալ տարի ցուցանիշ չի գրանցվել, սակայն ահա Լյուքսեմբուրգի ներդրումներն աճել են 132,7 տոկոսով, Կիպրոսինը՝ 122,9, մեծ ծավալ են կազմել Լիխտենշտեյնի ներդրումները: Մասնավորապես եվրոպական այս գաճաճ երկրից դոլարների առյուծի բաժինն ուղղվել է հիմնային մետաղների արտադրությանը, իսկ փոքր մասը՝ մեծածախ առեւտրին: 

Հավելենք, որ 2011-ին ՀՀ-ում ամենամեծ ներդրումները կատարել են ռուսաստանյան ընկերությունները՝ ավելի քան 393 մլն դոլար, երկրորդ տեղում Ֆրանսիան է՝ ավելի քան 100 մլն դոլար: 

   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter