HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ Մ. Արզումանյանի ուղերձը տարեմուտի կապակցությամբ

ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ Մ. Արզումանյանը հանդես է եկել տարեմուտի ուղերձով։ Այն ներկայացնում ենք ստորեւ։

«Սիրելի հայրենակիցներ,    

Հարգելի զինակիցներ,

Ավարտվում է հերթական տարին: 

Մեր ժողովուրդը շրջում է իր պատմության բարդագույն էջերից մեկը: 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմը խոր վերքեր է թողել յուրաքանչյուրիս հոգում: Թշնամու ագրեսիան կասեցնելիս նահատակվել են  մեր ժողովրդի հազարավոր զավակներ՝ իրենց զոհաբերությամբ խափանելով  Արցախն ամբողջովին հայաթափելու հրեշավոր  ծրագիրը: Այս պատերազմի ընթացքում հայ մարտիկը կռվել է Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային ահաբեկչության միացյալ ուժերի դեմ: Այո՛, պատերազմը չի ավարտվել այնպես, ինչպես մենք կցանկանայինք, սակայն հայ զինվորը, ծանրագույն մարտերի ընթացքում զոհաբերելով իր կյանքը, կորցնելով իր առողջությունը, ստիպված լինելով թողնել հայրենիքի մի մասը, չի կորցրել իր պատիվը:  Թշնամական դաշինքի բացարձակ գերակայության պայմաններում հայ մարտիկների կատարածը, որը կարելի է բնութագրել միայն անօրինակ տոկունություն բառերով, հնարավոր է դարձրել մի իրողություն, ինչի հետ հաշվի է նստում  ամբողջ աշխարհը. Արցախը վիրավոր է, սակայն Արցախը կա՛ և Արցախը լինելու՛ է: Փառք հայրենքի պաշտպանության ժամանակ բոլոր նահատակվածներին: Նրանք հավերժ ապրելու են մեր ժողովրդի հավաքական հիշողության մեջ: Կորստի վիշտը բոլորինս է, բոլորինս է նաև մեր գործը շարունակելու պարտքը: Յուրաքանչյուր Ամանոր անցնող տարին գնահատելու, իմաստավորելու և նոր տարվա նպատակները սահմանելու առիթ է: Այո՛, այսօր ունենք այն, ինչ ունենք, սակայն դա չպետք է դառնա հուսալքվելու պատճառ: 2021 թվականը թո՛ղ լինի մեկնարկային կետ, որից պետք է շարժվենք առաջ՝  լի վճռականությամբ ու հավատով, պատրաստ միասնաբար իրականություն դարձնել այն նպատակները, որոնց համար իրենց կյանքը զոհաբերել են մեր քույրերն ու եղբայրները:          

Մեր խոնարհումը նահատակված հայրենակիցների ընտանիքներին,          

Փառք հայ ժողովրդին,         

Փառք հայ մարտիկին», - նշված է ուղերձում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter