Մահացել է Եզդիների ազգային միության նախագահ, եզդիական համայնքի ղեկավար Ազիզ Թամոյանը
Այսօր կյանքի 83 տարեկան հասակում մահացել է Եզդիների ազգային միության նախագահ, եզդիական համայնքի ղեկավար Ազիզ Թամոյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցիացիայի ղեկավար Սայիդ Ավդալյանը։
«Մարդ, ով իր ողջ կյանքը նվիրեց եզդի ազգի ինքնության պահպանմանը, հայ-եզդիական բարեկամության ամրապնդմանը։ Ցավակցում եմ Թամոյան գերդաստանի ներկայացուցիչներին և ողջ եզդի ազգին»,- գրել է Սայիդ Ավդալյանը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել