Ավտոմեքենան սահել է դեպի ձորը. կա զոհ
Հունվարի 2-ին, ժամը 23:43-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գագարին-Հրազդան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում:
Արտակարգ իրավիճակների նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ դեպքի վայր է մեկնել ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Իջևան-Երևան ավտոճանապարհի 95-րդ կմ-ին «Mazda» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Եղիշե Մ․, ծնված 1994 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 30 մ սահել դեպի ձորը և մխրճվել ծառերի մեջ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, այնուհետև ավտոմեքենայից դուրս բերել վարորդի դին և մոտեցրել շտապօգնության մեքենային։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել