HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արա Զոհրաբյան. Հարցեր վարչապետին

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում հարցեր է ուղղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի վարչապետ Նիկոլ Փաշինյանից պահանջում եմ անհապաղ հրապարակել 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթում չնկարագրված Ադրբեջանի հետ ձեռք բերված գրավոր և բանավոր բոլոր պայմանավորվածությունները:

Միաժամանակ պահանջում եմ տալ հետևյալ հարցերի պատասխանները՝
- Ալիևի հետ Նիկոլ Փաշինյանն անձա՞մբ է հաղորդակցվում, թե՞՝ միջնորդավորված.
- արդյո՞ք Սյունիքի մարզում տեղի ունեցած ցավոտ և միակողմանի զիջումները սպասվում են Հայաստանի Հանրապետության մյուս մարզերում, մասնավորապես Արարատի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում.
- ե՞րբ են մեր ռազմագերիներին վերադարձնելու:
Հ.Գ. Առաջարկում եմ մեր հայրենակիցներին միանալ այս հարցապնդումներին»,- գրել է Արա Զոհրաբյանը:
 
լուսանկարը՝ Արա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանություններ (1)

Արա Կուրազյան
1. Այս հարցերը առաջարկում եմ ուղղել որպես պաշտոնական գրավոր հարցումներ, 2. Վարչապետի պաշտոնը զբաղեցրած անձը բոլորից շատ թիրախավորել էր Սահմանադրական դատարանը։ Փաստաբանների Պալատի առաջնահերթ գործը նոյեմբերի 9-ի թղթոնը Սահմանադրական Դատարանի քննարկման դիմումատուներին օգնելն է՝ վայրկյան առաջ Սահմանադրական դատարան ներկայացնելու հարցում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter