Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Շրջակա միջավայրի նախարարութան «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի հաղորդմամբ՝ Հանրապետության տարածքում հունվարի 4-ի ցերեկը և 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Արարատյան դաշտում սպասվում է ամպամածություն և մառախուղ։
Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 5-10 մ/վ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևան քաղաքում հունվարի 4-ի ցերեկը և 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, քաղաքի ցածրադիր գոտում սպասվում է ամպամածություն և մառախուղ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել