HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքապետարանի ճեմասրահում բացվել է «Գործարար հայուհի» էքսպո-ցուցահանդեսը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում կազմակերպված «Գործարար հայուհի» էքսպո-ցուցահանդեսի բացմանը: Քաղաքապետը բացման խոսքում ընդգծել, որ Երևանի քաղաքապետարանը բաց է համագործակցության համար:

«Մենք մեր ամբողջ թիմով պատրաստ ենք աջակցել, օգնել հայ կին գործարարներին և քաղաքապետարանի դռները միշտ բաց են նմանատիպ միջոցառումների համար: Համոզված եմ, որ գործարար կանայք, նաև քաղաքապետարանի  ռեսուրսն օգտագործելով, էլ ավելի կկայունացնեն, կամրապնդեն ու կզարգացնեն իրենց գործունեությունը»,- ասել է քաղաքապետը:

Այնուհետ Տարոն Մարգարյանը շրջել է ցուցասրահում և ծանոթացել բոլոր տաղավարներում ցուցադրվող ապրանքատեսակներին: Ցուցահանդեսին ներկայացված են արտադրող և ներկրող 60 ձեռնարկություններ ու ընկերություններ, որոնք ղեկավարում են կին գործարարներ:

Ցուցահանդեսը կազմակերպվել է կանանց գարնանային տոներ կապակցությամբ և բաց կլինի նաև ապրիլի 1-ին: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter