HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՕՊԵԿ-ը հայտարարել է 2021 թվականի առաջին կեսին նավթային շուկաների համար առկա ռիսկերի մասին

2021 թվականի առաջին կեսին նավթային շուկաների անկմանը նպաստող բազմաթիվ սպառնալիքներ պահպանվում են՝ չնայած «հուսադրող որոշակի ազդակների» առկայությանը։ Այդ մասին հունվարի 3-ին հայտարարել է Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) գլխավոր քարտուղար Մուհամեդ Բարկինդոն՝ «OPEC+»-ի տեխնիկական հանձնաժողովի առցանց նիստի ժամանակ։ 

«Մենք նոր ենք սկսում վերականգնվել անցյալ տարի ներդրումների խորը կրճատումից, աշխատատեղերի հսկայական կորուստներից և պատմության մեջ հում նավթի պահանջարկի ամենամեծ կրճատումից»,- ընդգծել է Բարկինդոն։ Նա նաև հիշեցրել է, որ մի շարք երկրներ, ընդհանուր առմամբ, շարունակում են պահպանել «սոցիալական և տնտեսական ակտիվության սահմանափակումները»։ Բացի այդ, ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղարը հիշեցրել է, որ որոշ մտահոգություններ կան կորոնավիրուսի նոր մուտացիայի առնչությամբ։

Հունվարի 4-ին «OPEC+»-ի նախարարներն անց են կացրել երկու հանդիպում, որոնց ընթացքում քննարկվել է 2021 թվականի փետրվարից օրական ևս 0,5 միլիոն բարելով նավթի արդյունահանման նպատակահարմարության հարցը։ Ինչպես հայտնի է դարձել հունվարի սկզբին, նավթի արդյունահանումը Ռուսաստանում 2020 թվականին նվազել է գրեթե մինչև տասնամյա վաղեմության մակարդակի: 2019 թվականի համեմատ, 2020 թվականին նավթի արդյունահանումը կրճատվել է 8,6 %-ով և կազմել 512,68 միլիոն տոննա։

Լուսանկարը՝ middle-east-online.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter