HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Պատգամավորներն առաջարկում են ընդլայնել ԽՍՀՄ Խնայբանկի ավանդատուների փոխհատուցման ծրագրի շահառուների շրջանակը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանն ու Նարեկ Զեյնալյանն առաջարկում են ընդլայնել նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում ներդրված ավանդների դիմաց փոխհատուցման ծրագրի շահառուների թիվը:

2021 թվականի պետական բյուջեի մասին օրենքով սահմանված կարգով շարունակվելու է  «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող քաղաքացիների՝ որպես նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման միջոցառումը:

Պատգամավորներն առաջարկում են ծրագրի շահառու դիտարկել նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակից ինչպես նաև մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող` Հայաստանի սահմանամերձ համայնքներում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձանց:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ հաշվի առնելով 2020 թվականին Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերձած պատերազմական գործողությունները, որոնք էական ազդեցություն են ունեցել Հայաստանի Հանրապետության բնակչության սոցիալական վիճակի վրա, առաջարկվում է ընդլայնել ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական  բանկում ներդրած ավանդների փոխհատուցման հնարավորություն ունեցող շահառուների ցանկը:

Ըստ նախագծի հեղինակների՝ ընդունման դեպքում ակնկալվում է թիրախային համայքներում հաշվառված շահառուներին ապահովել ավանդների փոխհատուցման հնարավորությամբ՝ միաժամանակ նպատակ ունենալով բարելավել  թիրախային համայնքների բնակիչների ընդհանուր  սոցիալական վիճակը:

Նախագիծը շրջանառության է դրվել դեկտեմբերի 29-ին: Հիշեցնենք, որ այն օրենքի ուժ ստանալու համար պետք է ստանա ԱԺ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը, ապա ընդունվի լիագումար նիստում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter