HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահ Սարգսյանի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել

Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ` Արմեն Սարգսյանն արձակուրդի շրջանակում Նոր տարին դիմավորել է Լոնդոնում՝ ընտանիքի ու թոռնիկների հետ:

Հունվարի 3-ին նախագահ Սարգսյանը Լոնդոնում ենթարկվել է ոտքի վիրահատության, որը բարեհաջող է անցել: Սակայն նախագահի մոտ ի հայտ են եկել նաև նոր տեսակի կորոնավիրուսի ախտանշաններ․ նրա հանձնած թեստը դրական արդյունք է տվել։

Նախագահ Սարգսյանը մեկուսացել է և իր գործունեությունը ժամանակավորապես շարունակելու է հեռավար:

Մեկնաբանություններ (2)

Մկրտիչ
Արմեն Սարգսյանը վարակվել է կորոնավիրուսով․․․այս է հայերենը
Մկրտիչ
Նախագահ Սարգսյանի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել․․․․․սա ռուաբանություն է․․․․"մոտ"․․․․

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter