HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արա Այվազյանը hանդիպել է Արցախի Ազգային Ժողովի նախագահին

Հունվարի 5-ին աշխատանքային այցով Արցախում գտնվող արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հանդիպեց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանին: Այնուհետև հանդիպումը շարունակվեց Արցախի նորանշանակ աևտգործնախարար Դավիթ Բաբայանի, Արցախի ԱԺ նախագահի տեղակալի, խմբակցությունների ղեկավարների և մշտական հանձնաժողովների  նախագահների ներկայությամբ: Այս մասին տեղեկացնում է արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

Արա Այվազյանը և Արցախի Հանրապետության ԱԺ ներկայացուցիչները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային անվտանգության և խաղաղության հարցերի, թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով արցախահայության առաջ ծառացած խնդիրների և դրանց հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ։ Անդրադարձ կատարվեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսմանը՝ մրջնորդության միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Զրուցակիցները որպես հակամարտության քաղաքական կարգավորման առանցք նշեցին Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության իրավունքի ճանաչումը, Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված տարածքների դեօկուպացիան և արցախահայության իրավունքների վերականգնումն ու պաշտպանությունը։ 

Ինչպես ասվում է պաշտոնական հաղորդագրությունում, նախարար Այվազյանը և Արցախի ԱԺ նախագահ Թովմասյանը կարևորեցին խորհրդարանական դիվանագիտության դերը` որպես կարևորագույն հարթակ` հայկական երկու պետությունների համագործակցության ընդլայնման և առավել արդյունավետ ընթացք հաղորդելու համար: Այս համատեքստում կողմերն առանձնահատուկ կարևորեցին անմիջական շփումների խրախուսումը և ավանդական ինտենսիվ փոխայցելությունների շարունակականությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter