Հրամանատարը և մի քանի բարձրաստիճան զինվորականներ պաշտոնից ազատվել են
ՀՀ զինված ուժերում պարբերաբար անցկացվում են անակնկալ ստուգումներ, որոնց ընթացքում երևան են գալիս խախտումներ և թերացումներ: Հայտնաբերվող թերացումները և դասալքության դեպքերն անպատիժ չեն մնում:
Նման ստուգումներից մեկի արդյունքում արձանագրվել էր, որ ՀՀ զինված ուժերի N զորամասի մի քանի զինծառայողներ պարբերաբար ինքնակամ լքել են զորամասը: Ժամկետային զինծառայողները, ինչպես նաև զորամասի հրամանատարն ու պատասխանատու բարձրաստիճան սպաներ, այսօր հրավիրվել են պաշտպանության նախարարություն:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից խիստ քննադատության են արժանացել զորամասի հրամանատարը, ռազմական ոստիկանության աշխատակիցներ և մի շարք սպաներ:
Նախարար Սեյրան Օհանյանը հրահանգել է զորամասն ինքնակամ լքած ժամկետային զինծառայողներին տեղափոխել այլ զորամասեր՝ զինվորական հետագա ծառայությունը շարունակելու նպատակով, իսկ զորամասի հրամանատարը և մի քանի բարձրաստիճան զինվորականներ ազատվել են զբաղեցրած պաշտոններից:
Սեյրան Օհանյանն ընդգծել է, որ ԶՈւ բոլոր զորամասերը գտնվում են պաշտպանության նախարարության անմիջական հսկողության ներքո և նմանատիպ արարքների հեղինակները կբացահայտվեն ու կպատժվեն օրենքի ամբողջ խստությամբ: Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել