HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամենայն Հայոց կաթողիկոսը Սուրբ Ծննդյան առթիվ պատարագ է մատուցել

Հունվարի 6-ին Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Սուրբ Պատարագ մատուցեց Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում:

Ինչպես ասվում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրությունում, Ս. Պատարագի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրապետական պատգամն ու բարեմաղթանքները հղեց աշխարհասփյուռ հավատավոր հայ ժողովրդին` ամենքին փոխանցելով Տիրոջ Սուրբ Ծննդյան կենդանարար ավետիսը: 

Ս. Պատարագի ավարտին տեղի ունեցավ նաև Ջրօրհնեքի արարողությունը: Սուրբգրային ընթերցումներից, ջրօրհնյաց շարականների երգեցողությունից և Բարսեղ Մեծի աղոթքից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը խաչով և Սրբալույս Մյուռոնով օրհնեց ջուրը: 

Օրհնությունից հետո սուրբ խաչը փոխանցվեց խաչի այս տարվա կնքահորը` օրերս Արիության մեդալի արժանացած զինծառայող, կրտսեր սերժանտ, շիրակցի Գոռ Պետրոսյանին։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter