HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ամերիկյան նավերը Վրաստան են հասցրել 17 հազար տոննա հումանիտար օգնություն

Ամերիկյան նավերը հումանիտար օգնության տեսքով Վրաստան են հասցրել 13 հազար տոննա հացահատիկ և 4 հազար տոննա սոյա։ Այդ մասին չորեքշաբթի՝ հունվարի 6-ին հայտարարել է Վրաստանում ԱՄՆ դեսպանությունը։

«ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Վրաստանի կայուն և բազմակողմ տնտեսական զարգացմանը: «Պարենամթերք հանուն զարգացման» ծրագրի շրջանակներում ԱՄՆ գյուղատնտեսության նախարարության Ocean Gladiator և Babuza Wisdom նավերը Փոթի նավահանգիստ են հասցրել 13 հազար տոննա հացահատիկ և 4 հազար տոննա սոյա»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Վրաստանում ամերիկյան դեսպանությունը նաև հայտարարել է, որ Վրաստան հասցված հացահատիկն ու սոյան, մատչելի գներով, կվաճառվեն մասնավոր ալրաղացներին, իսկ վաճառքից ստացված գումարը ԱՄՆ գյուղատնտեսության նախարարությունը կներդնի Վրաստանի գյուղատնտեսության զարգացման ծրագրերի մեջ։

2020 թվականի դեկտեմբերին Վրաստանն ԱՄՆ-ից ստացել էր մոտ 14 հազար տոննա հացահատիկ։ Ավելի վաղ, Թբիլիսիում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը, կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի օգնության շրջանակներում, պատրաստվում է Վրաստանին հատկացնել 27 հազար տոննա հացահատիկ։

Լուսանկարը՝ Վրաստանում ԱՄՆ դեսպանության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter