HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀ իշխանությունը բարոյազրկում է ոստիկանությանը և ոտնահարում քաղաքացիական հասարակության օրինական պահանջը

Ապամոնտաժող 1-ին բրիգադին ամեն օր կփոխարինեն նորերը: Այսօր առավոտյան հայ մտավորականների ապամոնտաժող բրիգադը սկսել է Մաշտոցի պուրակի ապօրինի տաղավարների ապամոնտաժման գործը: Մինչև այս պահը ՀՀ ոստիկանությունը մեծաթիվ ուժերով պաշտպանում է անօրինական տաղավարները և թույլ չի տալիս ապամոնտաժող բրիգադին անցնել արգելափակոցները:

Ոստիկանությունը արգելափակոցներ է տեղադրել ամբողջ Մաշտոցի պուրակի երկայնքով: Չնայած դրան` այսօր պուրակ են եկել հարյուրավոր քաղաքացիներ և նրանց թիվը գնալով աճում է: Զուգահեռաբար, Երևանի քաղաքապետարանը ծանր տեխնիկայով սկսել է փորել պուրակի տարածքը, ինչը խոչընդոտ է ստեղծում պուրակում քաղաքացիների տեղաշարժվելու համար:

Ապամոնտաժող բրիգադը հայտարարել է, որ անդադար փորձելու է մուտք գործել տաղավարների տարածք` այնքան ժամանակ մինչև այդ փորձերը հաջողությամբ պսակվեն: Ապամոնտաժող 1-ին բրիգադին ամեն օր կփոխարինեն նորերը: Մեկին ձերբակալելու դեպքում` նրանց փոխարեն գալու է 10 հոգի:

«Մենք չենք գնալու այստեղից, քանի դեռ հանրային տարածքը չի ազատվել ապօրինի բուտիկներից»,- հայտարարել են մտավորականները: Հայտարարվել է, որ թե որոշում ընդունողները և թե ոստիկանությունը պատասխանատվություն են կրում ապօրինի որոշումների և դրանց կատարման համար: Ոստիկանությունը դարձել է «բութ գործիք» և օգտագործվում է ՕԼԻԳԱՐԽԻԱՅԻ սիմվոլ դարձած բուտիկները պաշտպանելու համար:

Մենք` Մաշտոցի պուրակը պաշտպանող քաղաքացիներս, հայտարարում ենք, որ այս խնդրի հետ կապված հանրության պայքարի սկզբից երկու ամիս անց ՀՀ գործադիր իշխանությունը շարունակում է ոտնահարել Հայաստանի քաղաքացիական հասարակության օրինական պահանջը: Ավելին, այսօրվա դեպքերը վկայում են, որ իշխանությունն այդ ապօրինի որոշումներով և իր անտեղի համառությամբ շարունակում է աններելիորեն բարոյազրկել ՀՀ Ոստիկանությանը, որը ստիպված է ամոթխած հայացքներով պաշտպանել մի քանի անձանց մասնավոր շահը և օգտագործվել` հանրային տարածքը հանրությունից պաշտպանելու համար:

Ինչ էլ որ լինի, մենք մնալու ենք Մաշտոցի պուրակում և աջակցելու ենք ավագ սերնդի կողմից ապամոնտաժման գործին: Ապամոնտաժող թիմը որոշել է, որ այսուհետ անժամկետ մնալու է Մաշտոցի պուրակում և մենք` Մաշտոցի պուրակի համար պայքարող ՀՀ քաղաքացիներս էլ սատարելու ենք նրանց և մնալու ենք պուրակում, մինչև չապամոնտաժվի վերջին բուտիկը: Կոչ ենք անում ՀՀ բոլոր քաղաքացիներին անդադար գալ Մաշտոցի պուրակ և շատանալ` հաստատելով և վերանվաճելով ՀՀ քաղաքացու ՀԱՆՐԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՈՒՆԵՆԱԼՈՒ Սահմանադրական իրավունքը:

Ձեր ներկայությունը պուրակում ԻՆՔՆԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ Է` հանուն ԻՐԱՎԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ:

Մենք ենք այս քաղաքի տերը քաղաքացիական նախաձեռնություն

Մեր քաղաքը հանրային քաղաքացիական նախաձեռնություն

Թռչկան քաղաքացիական նախաձեռնություն

Մաշտոցի պուրակը պաշտպանող քաղաքացիներ

Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնություն

Մեկնաբանություններ (2)

charx
mek or el es mardik degin glxarkov ev kanach shorerov karoga haytnven cankacac xanuti kam tan dimac u voroshen vor anorinakana u petqa apamontajel!!!!! tenc linuma inchi, mekel tog bolor Erevancineri anunic chxosen.
Kar
Vostikanutiuny tox gna bnapahpanutian petakan volorti gorcerov zbaxvi, etqan chbacahaytnvac gorc ka.... inch en @nkel xexch joxovrdi hetevic? Amota amot, heriqa petutian het inch uzeq en el aneq, mi or aracnert cheq marsi!!! Enqan eq joxovrdin hascrel vor el hnazand chi lini! Bnapahpanakan pashtonyaneri mot prioritet miayn joxovrdin talanelna, sa einq menq uzum karucel, kam inchin havatanq vor poxenq petakqn pashtonyanerin ha??? Cicaxelia

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter