HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հադրութից Խծաբերդ տանող ճանապարհի 5-րդ կիլոմետրի հատվածում հայտնաբերվել է 6 զինծառայողի աճյուն

Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում Հադրութի շրջանի մարտական գործողությունների Թութակներ կոչվող տեղամասից Խծաբերդ տանող ճանապարհի 5-րդ կիլոմետրի հատվածում հայտնաբերվել է 6 զինծառայողի աճյուն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

«Զոհված զինվորների մոտ պահպանված զինվորական գրքույկների միջոցով պարզվել է նաև նրանց ինքնությունը: Ընդհանուր առմամբ, առայսօր հայտնաբերվել է 1194 աճյուն:

Այսօր որոնողական աշխատանքները շարունակվում են Հադրութի, Ջաբրայիլի և Ասկերանի վերին ենթաշրջանի հատվածներում»,- մանրամասնել է Թադևոսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter