HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Լուսավոր Հայաստանի» պատվիրակությունը հանդիպել է Արայիկ Հարությունյանին

Հայաստանի Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատվիրակությունն հունվարի 8-ին Արցախում հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին։ Այս մասին հաղորդում է ԼՀԿ մամուլի ծառայությունը

Էդմոն Մարուքյանի և Տարոն Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հետպատերազմյան իրավիճակն Արցախում, նշել ստեղծված խնդիրների հաղթահարմանը միտված ծրագրերի ընթացքը:

Ըստ հաղորդագրության՝ կողմերը նաև կարևորել են քաղաքական ինստիտուտների ակտիվ աշխատանքը՝ ընդգծելով, մասնավորապես, հայկական երկու հանրապետությունների օրենսդիր մարմինների փոխգործակցված և ներդաշնակ գործունեության անհրաժեշտությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter