HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Pfizer-ը հայտարարել է կորոնավիրուսի մուտացիաների դեմ իր պատվաստանյութի արդյունավետության մասին

Կորոնավիրուսի մուտացիաների դեմ BioNTech/Pfizer պատվաստանյութն արդյունավետ է։ Այդ մասին գրում է The New York Times-ը՝ հղում անելով Տեխասի համալսարանի բժշկական ֆակուլտետի գիտնականներին։ Pfizer ընկերության հետազոտությունը անցկացվել է այն պացիենտների արյան փորձաքննության հիման վրա, որոնք պատվաստվել էին BioNTech/Pfizer պատվաստանյութով։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ ստացված տվյալները սահմանափակ են, քանի որ հետազոտության մեջ չի դիտարկվել պատվաստանյութի ազդեցությունը բոլոր հնարավոր մուտացիաների վրա, որոնք բնորոշ են այս կամ այն նոր տեսակի կորոնավիրուսներին։ 

Pfizer ընկերության պատվաստանյութերի մշակման բաժնի առաջատար մասնագետ Ֆիլ Դորմիտցերի տվյալներով՝ փորձարկումները ցույց են տվել, որ պատվաստանյութը արդյունավետ է ոչ միայն N501Y մուտացիայի դեմ պայքարում (այսպես կոչված կորոնավիրուսի բրիտանական շտամ), այլև SARS-CoV-2 վիրուսի 15 այլ մուտացիաների պարագայում։ Փորձագետը նշել է, որ ավելի վաղ Pfizer ընկերությունը իրականացրել է համապատասխան հետազոտությունները։

«Այսպիսով, մենք փորձարկել ենք պատվաստանյութը 16 տեսակի մուտացիաների վրա և ոչ մի դեպքում որևէ ազդեցություն չենք նկատել (նկատի ունի պատվաստանյութի արդյունավետության վրա մուտացիայի ազդեցությունը, խմբ.): Սակայն սա չի նշանակում, որ այդպես կլինի մուտացիայի 17-րդ տեսակի պարագայում»,- ընդգծել է Դորմիտցերը։

Գերմանական Aerzteblatt առցանց հարթակի տվյալներով՝ Մեծ Բրիտանիայում լայն տարածում ստացած կորոնավիրուսի շտամը, որը ստացել է VOC-202012/01 անվանումը, ունի 23 տեսակի մուտացիաներ։ Հարավային Աֆրիկայում էլ տարածվում է կորոնավիրուսի նոր տեսակ, որը բավական նման է «բրիտանական տարբերակին»։

2020 թվականի դեկտեմբերի 21-ին Եվրահանձնաժողովը վերջնականորեն հաստատել է COVID-19-ի BNT162b2 պատվաստանյութի կիրառումը, որը մշակել են BioNTech և Pfizer ընկերությունները։ Պատվաստանյութն անցել է սերտիֆիկացման այն բանից հետո, երբ Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը թույլատրել էր դրա կիրառումը։

Հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ դրա արդյունավետությունը հասնում է 95 %-ի, իսկ 65-ից բարձր մարդկանց մոտ՝ 94 %-ի։ Փորձարկումների մասնակիցների մոտ, որոնց ավելի քան 40 %-ը եղել են 56-85 տարեկան անձինք, կողմնակի ազդեցություններ մինչ օրս չեն հայտնաբերվել։ Պատվաստանյութի փորձարկումներին մասնակցել է մոտ 43,5 հազար մարդ, որոնց կեսը ստացել է պլացեբո։

Լուսանկարը՝ Shutterstock-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter